«Օսկար 2022»․ լավագույն դերասանուհի՝ Քիդման կամ Քրիստեն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Օսկար 2022»․ լավագույն դերասանուհի՝ Քիդման կամ Քրիստեն




«Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը շատ քիչ ժամանակ է մնացել, ավելի ճիշտ՝ գլխավոր կինոմիջոցառումը նշանակված է մարտի 27-ին։ Սա հաշվով 94-րդ արարողությունն է: Ըստ անվանի կինոքննադատների կանխատեսումների՝ այն լի է լինելու ինտրիգներով. յուրաքանչյուր անվանակարգի համար լուրջ պայքար կծավալվի։

Style.news.am-ը առանձնացրել ենք չորս ամենաքննարկվող անվանակարգերը եւ դրանք առանձին-առանձին կներկայացնենք, ինչպես նաև զերծ չենք մնա հաղթողի անունը կանխատեսելու փորձերից։

Այնպես որ, տիկնա՛յք, առա՛ջ. սկսեցինք։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգի համար կպայքարեն հինգ դերասանուհիներ: Նրանք են՝

Նիկոլ Քիդման -«Ռիկարդոյի դերում»



Ջեսիկա Չիսթեյն - «Թեմի Ֆեյի աչքերը»



Օլիվիա Քոլման - «Անծանոթ դուստր»



Պենելոպա Քրուս - «Զուգահեռ մայրեր»



Քրիստեն Ստյուարտ - «Սպենսեր»



Նրանց միջեւ ուժեղ մրցակցություն է: Մենք կարծում ենք, որ արձանիկը կվերցնի Նիկոլ Քիդմանը, որը «Լինել Ռիկարդո» կենսագրական ֆիլմում հիասքանչ կատարել է 50-ականների ամերիկյան հեռուստաաստղ Լյուսիլ Բոլի դերը։

Կինոակադեմիան բավականին զգայուն է նման թեմաների նկատմամբ, եւ դա դրական փաստ է Քիդմանի համար։ Բացի այդ, վերջերս դերասանուհին այդ նույն դերի համար արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի, իսկ, ինչպես հայտնի է, այդ կինոմրցանակը համարվում է «Օսկարի» «գլխավոր» փորձը։

Քիդմանին մրցակից կարող է լինել միայն Քրիստեն Ստյուարտը։

Քչերն են համարձակվում էկրանին մարմնավորել այնպիսի պաշտամունքային անձնավորության, ինչպիսին արքայադուստր Դիանան էր։

Իհարկե, Ստյուարտին կարելի է գովաբանել նման քաջության համար, բայց ինչ-որ բան ասում է, որ դա բավական չի լինի։


Նյութի աղբյուրը այստեղ: