Լայոնել Ադամսը վերադարձավ Հայաստանի առաջնություն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լայոնել Ադամսը վերադարձավ Հայաստանի առաջնություն




27-ամյա ռուս կենտրոնական պաշտպան Լայոնել Ադամսը միացել է «Վանին»: Այս մասին հայտնում է Չարենցավանը ներկայացնող թիմի մամուլի քարտուղարությունը:

«Թոփ-տրանսֆեր թոփ-թիմի դեմ խաղից առաջ»,- այսպես է մեկնաբանել Ադամսի տեղափոխությունը «Վանի» մամուլի քարտուղարությունը:

Ադամսը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, հանդես է եկել ռուսական «Ենիսեյ» և «ԿԱՄԱԶ» ակումբներում, ինչպես նաև մեկ մրցաշրջան անցկացրել է «Ուրարտու»-ում, որի կազմում նվաճել է Հայաստանի գավաթը:

Նրա վերջին ակումբն էր Ղազախստանի պրեմիեր լիգան ներկայացնող «Տուրան» ակումբը:

ՀՊԼ հերթական տուրի խաղում «Վանը» սեփական հարկի տակ ընդունում է Երևանի «Փյունիկին»: Խաղի մեկնարկը 14:00-ին է: