Սպերցյանը Կրասնոդարի նոր առաջատարն է և ՌՊԼ-ի ծագող աստղը․ Sport Express-ի անդրադարձը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սպերցյանը Կրասնոդարի նոր առաջատարն է և ՌՊԼ-ի ծագող աստղը․ Sport Express-ի անդրադարձը




Ռուսական Sport Express պարբերականն անդրադարձել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի խաղին։ Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը։

««Կրասնոդարը» գարնանային հատվածի իրական բացահայտումն է։ Չնայած մարզչական շտաբի և բոլոր լեգիոներների հեռանալուն` երկու խաղում ակումբը տոնել է նույնքան հաղթանակ։ Երկու խաղերում էլ ամեն բան վճռեցին Սպերցյանի գոլերը։ Ակումբի սանը սառնասրտորեն իրացրեց 11-մետրանոցը և մրցաշրջանի ամենխորամանկ տուգանային հարվածը։

«Ուրալի» դեմ խաղում Էդուարդը խաղում էր ինսայդի դիրքում ։«Ցլերը» հիմնականում օգտագործում էին հարձակման ձախ եզրը և հաջողությամբ ճեղքեր էին գտնում պաշտպանությունում։ «Սպարտակի» դեմ խաղում Սպերցյանը նախ գործում էր 10 համարի դիրքում, իսկ երկրորդ կեսի միջնամասում արդեն տեղափոխվեց box-to-box։

«Նրա` դեռևս «Կրասնոդարի» երկրորդ թիմում հանդես գալու ժամանակներից զգացվում էր` ինչպիսի խաղային որակներ ունի։ Շատ ցավալի է, որ նա Ռուսաստանի հավաքականի փոխարեն ընտրեց Հայաստանը, բայց դա իր ընտրությունն է։ Սպերցյանը ֆիզիկապես շատ լավ է պատրաստված և բավականին արագ է։ Անգամ նրա մարմնի կառուցվածքն է իդեալական համապատասխանում լավ ֆուտբոլ խաղալու համար։


Էդուարդը ինձ հիշեցնում է Գոլովինին հինգ տարի առաջ։ Նա շատ լավ է թիմին պաշտպանությունից դուրս բերում հարձակման»,- ֆուտբոլիստի մասին իր հիացմունքն այսպես էր արտահայտել Վիկտոր Գոնչարենկոն, երբ աշխատում էր «Կրասնոդարում»։

«Կրասնոդարը» հիմնականում խաղում է երկու խաղային դասավորությամբ։ 4-2-3-1 սխեմայով խաղալիս հայ ֆուտբոլիստը ստանում է ազատ գործելու հնարավորություն։ Նա անձամբ է որոշում` երբ բացվի, երբ փոխանցում ստանա, կամ անձամբ փոխանցի։ 4-2-2-2 սխեմայով խաղալիս Էդուարդը կատարում է երկրորդ հարձակվողի պարտականությունները։ Նա գնդակով շատ լավ է տեղաշարժվում երկու եզրերով։ Թիմում նա լավագույնն է xG համակարգով (բոլոր գրոհները, որոնք ավարտվել են դարպասին հարվածով, և տվյալ ֆուտբոլիստը մասնակցել է այդ գրոհներին)` 9,39։ Վճռորոշ փոխանցումների ցուցանիշով (1,7 փոխանցում մեկ խաղում) ևս Սպերցյանը թիմի առաջատարն է։

Իհարկե, այս ամենի համատեքստում կիսապաշտպանի գլխավոր հաղթաթուղթը ստանդարտների իրացումն է։ 21 տարեկան ֆուտբոլիստի համար հիանալի սառնասրտություն և վարպետություն այն դեպքում, որ աստիճանաբար այդ ֆուտբոլիստը բարելավում է խաղային որակները» ։