Մխիթարյանը կարևոր է մեզ համար․ Մոուրինյու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մխիթարյանը կարևոր է մեզ համար․ Մոուրինյու




«Մխիթարյանի բացակայությունն «Ուդինեզեի» հետ խաղում ազդե՞լ է «Ռոմայի» խաղի վրա»․ սա «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին տրված հարցերից մեկն է «Վիտեսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում.

«Բոլոր խաղացողները տարբեր են: Բոլորը գիտեն մեր թիմը։ Մխիթարյանը կարևոր է մեզ համար։

Չեմ կարող ասել, որ «Ուդինեզեի» հետ խաղում նրա բացակայությունն էր պատճառը, որ մենք չհաղթեցինք խաղում, բայց նա մեզ համար շատ կարևոր է»,- մեջբերում է Մուրինյուին Tuttomercatoweb-ը:


«Միակ խաղը, որն ինձ այժմ հետաքրքրում է, «Վիտեսի» դեմ խաղն է: Եթե հաղթենք կամ ոչ-ոքի խաղանք, դուրս կգանք քառորդ եզրափակիչ, եթե պարտվենք՝ կլքենք մրցաշարը։ Ինձ միայն այս խաղն է հետաքրքրում»,- ասել է Մոուրինյուն առաջիկա հանդիպման մասին:

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-0 հաշվով՝ հօգուտ հռոմեացիների։