«Հայրս արդեն ծանր հիվանդ էր, երբ Մանոյին ծանոթացրի նրա հետ»․ Սարգիս Գրիգորյանի գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայրս արդեն ծանր հիվանդ էր, երբ Մանոյին ծանոթացրի նրա հետ»․ Սարգիս Գրիգորյանի գրառումը




Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր գրառում է արելով՝ պատմելով իր ու կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հարաբերությունների մասին։ Մանոն ու Սարգիսն այժմ մեծացնում են երկու դուստրերին եւ վերջին ամիսների ընթացքում բնակվում են ԱՄՆ-ում։

Դերասանն ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել կնոջ հետ ու գրել․ «Հայրս արդեն ծանր հիվանդ էր, երբ Մանոյին ծանոթացրի նրա հետ: Լռություն էր սենյակում... Հետաքրքիր էր՝ հայրս ի՞նչ կասի...

Ու այն, ինչ ասաց նա, դարձավ հիմք մեր ապագա ընտանիքի համար ու Մանոյի համար նպատակ:


«Աղջիկ ջան, իմ տղան խելառ բնավորություն ունի` անլուրջ ու թեթև ա նայում կյանքին, նաև հաճախ բռնկվող ու անտանելի ա դառնում: Դու պարտավոր ես իմանալ, որ հրեշտակի հետ չես ամուսնանալու ու երազանքներով շատ չտարվես: Եթե ընտրությունդ Սաքոն ա, ապա իմացի ու ականջիդ օղ արա` ցանկացած վիճաբանություն, բռնկում, հուսահատություն պիտի տան պատերից դուրս չհանես ու որ ամենակարևորն ա՝ դու էլ դուրս չգաս: Կյանքը հեշտ բան չի` պատրաստ եղիր դիմանալու, պայքարելու, դժվարությունից չխուսափելու․ կարճ ասած՝ կառուցիր տունդ քար առ քար, իսկ երբ ծանր գործդ կավարտես, միայն այդ ժամանակ կհիանաս քո ստեղծածով: Կիսատ չթողնես ընտրածդ ճամփան: Հիմա սիրահարված ես ու ես ուզում եմ, որ սիրահարվածությունդ դառնա սեր` դրանք տարբեր բաներ են: Իմ տղան վատը չի` կարևորը աչքերը փայլում ա, որ սիրեք իրար անկախ հանգամանքներից, հատկապես մանր մունր կենցաղային` ապա Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Մանոն լուռ լսելուց հետո ասաց` «խոստանում եմ», կարծես հորս` տեր հոր փոխարեն ասեր հնազանդ եմ (Ասեմ, որ ինձ համար հենց այդ պահից սկսվեց ընտանիքիս պատմությունը` խոստանում եմ բառից հետո):

Մի քանի ամիս հետո հայրս մահացավ, իսկ Մանոն խոստումը պահեց ու ճանապարհի կեսից չփոշմանեց ու չհանձնվեց: Չնայած անկեղծ լինելու համար ասեմ, որ ճանապարհն իրոք բարդ էր:(Մեղմ ասած):

Հ.Գ. Ապրի Մանոն։ Վայելելու ժամանակն է...արժանին է արժանի…»,- գրել է դերասանը։