Լրահոս

«Եթե հարմարավետ լռեմ, կդառնամ շատերի նման՝ անտարբեր, կամ ստրկացած՝ հանուն կես ժամվա եթերի»․ Նազենի Հովհաննիսյան




Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

«Մեջս էնքան սեր ու կարոտ կա՝ ափեափ լցված, փոթորկոտ ափերիցս դուրս է հա գալիս...

Աշխարհից նեղացած ապրում ենք՝ մեր բռաչափ Երկրում՝ տիեզերական անարդարության հետ հա կռիվ տալով ու Աստվածային ուժով հա ամուր մնալով:

Ինձ ասում են՝ ինչու ես նեղվում, միևնույն է բան չես փոխի....

ես էլ ասում եմ՝ ոնց չեք հասկանում ախր, Ե՛ս ԿՓՈԽՎԵՄ, կդառնամ անշունչ ու անհոգի, եթե չխոսեմ, չփոխեմ, չփորձեմ դարձնել ավելի լավը թե ինձ, թե միջավայրը,

եթե ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԼՌԵՄ՝ կդառնամ շատերի նման՝ ոչ մի ձև, անտարբեր, կամ ստրկացած՝ հանուն կես ժամվա եթերի, եթերում՝ մի երգի կամ բեմական տռզած գովեստի))))


Իսկ ես ծնվել եմ տարբեր, ՏԱՐԲԵՐվող Երկրի շատ տարբեր Ընտանիքում, իմ ապրած ամեն օրը մյուսից տարբեր է եղել և է.ներքին աճ տվող...

Ես-ի մեջ միշտ եղել է ՄԵՆՔԸ՝ ընտանիքիցս մինչև ընկերներ, մտերիմներից մինչև անծանոթներ:

ՄԱՅՐՍ էր Մենքի մեջ տեսնում աշխարհը... ինձ էլ էդպես է սնել:

Պապաս Մայրիկիս հողաթմբին գլխիկոր կանգնած ասաց՝ «ամբողջ աշխարհի ցավն իր վրա բեռնած տանում էր այս կինը»: Հա:

ՄԵՆՔ- ի մեջ պարզվում է այն աշխարհն էր, որում ապրում էինք ՀԱՇՏ՝ չնայած բոլորի ՏԱՐԲԵՐություններին, բազում անհարմարություններին ու շատ հարցերի հետ անհամաձայնություններիս...

Հետո, մի չորս տարի առաջ չգիտեմ ովքեր որոշեցին, որ չկա ՄԵՆՔ. կա «մարդա իր համար»... ու, պահի տակ ես էլ էդ մեղքն առա, կարծեցի, որ էն անհասկացող, բթամիտ, չարախոս կամ չար մեկը իմը չի, ու սկսեցի ԸՆՏՐԵԼ իմոնց ու չիմոնց: ՄԵԾ ՄԵՂՔ ԷՐ:

Հիվանդ երեխուն ընտանիքում ամենամեծ ուշադրությունն է հասնում:

Իմ մեծ «ընտանիքում» ես դադարել եմ ընտրովի սիրել: Կա՛մ սիրում ես, կա՛մ ոչ:

Ակամայից սխալված կամ անխելքությունից մոլորված մեկին, նախանձից կուրացած կոլեգայիս կամ իմ «անհաջողությունից» սիրտը հազիվ հովացած ծանոթիցս ես ՈՆՑ նեղանամ), ես ո՞նց էլ դադարեմ նրանց իմը համարել...

Հա մեկ է մատնելու են էլի, մատնում են... արագ թռնում, մեկ է հարմարվելու ու ժամանակին «ճիշտ դիրքավորվելու» են)) ու թքած, թե քեզ կուլուարներում ուրիշ բան են ասում, բողոքում աշխարհից ...ու ոչ միայն )))) միշտ են արել դա: ԲԱՅՑ:

Մարդը չի փոխվում:

Ուրեմն ամեն ինչ ճիշտ է, ոչ նրանք են փոխվելու, ոչ էլ մանավանդ՝ ես:

ՆԱև հանուն նրանց եմ « Մենք»- ի մեջ գոյելու:

Կարոտներս շատ են... ափեափ լցված:

«Մենք»- ի համար ստեղծված ժողովրդին կործանեց ինչ-որ մի կիսագրագետ «ես»...»,- գրել է նա։