Սոֆի Դևոյանը խոսել է կյանքի բարդ շրջանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոֆի Դևոյանը խոսել է կյանքի բարդ շրջանի մասին




Սոֆի Դևոյան կրտսերը հայկական շոու բիզնեսի այն հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցհարթակներում: Նա հաճախ է ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան կազմակերպում:

 
 Այս անգամ հետևորդներից մեկը խնդրել էր Սոֆիին լավ հոգեբանի խորհուրդ տալ:

Ի պատասխան պարուհին գրել է.

 
 «Մի շրջան շատ էի ուզում հոգեբանի մոտ հաճախել… բայց չգտա իմ ուզած մասնագետին… երևի լավ ման չեկա: Հայաստանում ընդհանրապես ամեն բան շատ շուտ է տարածվում:

Մի տեսակ չուզեցա գնալ հոգեբանի մոտ, խոսել խնդիրների մասին, որոնք չեմ բարձրաձայնում և մի օր չէի զարմանա, րբ տարբեր լրագրողներ սկսեին տպել այդ մասին:

 
 Ու հետո ինքս իմ խնդիրները ներսից սկսեի վերլուծել, հասկանալ ու լուծել:

Ամենակարևորը որ անկեղծ լինեք ձեզ հետ ու չմերժեք ձեր իրական զգացմունքները: Ու ամեն բան լուծելի է, միշտ: Դրա համար չեմ կարող տալ ոչ մի հոգեբանի անուն»:



Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ Սոֆին ընտրյալ ունի:

Սակայն թե ով է իր ընտրյալը, Սոֆին դեռ չի մանրամասնում:

 
 Ըստ լուրերի՝ նրանց միջև կա 17 տարվա տարքիային տարբերություն: