Լիկա Սալմանյանը Եգիպտոսում վնասվածք է ստացել. ի՞նչ է պատահել դերասանուհուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիկա Սալմանյանը Եգիպտոսում վնասվածք է ստացել. ի՞նչ է պատահել դերասանուհուն




արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Լիկա Սալմանյանն իր հանգիստն է վայելում Եգիպտոսում: Նա իր հանգստից պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում:



Լիկան ինստագրամյան սթորի հատվածում նոր լուսանկար է հրապարակել իր հանգստից, որում երևում է, որ վնասել է ուսը: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, դերասանուհին չի բացահայտել:



«Ո՞վ նկատեց»,- լուսանկարին կից գրել է Լիկան:

 
 Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ավտովթար էր տեղի ունեցել դերասանուհու մասնակցությամբ:

«Ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղավորությամբ:Անցորդին զիջելու համար կանգնել էի անցումի մոտ: Մեկ այլ մեքենան եկել եւ հարվածել է մեքենայիս:Մեր մեքենան հարվածից մի քանի մետր այն կողմ է գնացել»,-ասել էր Լիկան:

 
 Հավելենք, որ Լիկան հանրությանը հայտնի դարձավ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից: Սակայն վերջին տարիներին դերասանուհին չի երևում հեռուստաէկրաններին:

 
 Հիշեցնենք, որ Լիկան ամուսնացել է 2019 թվականին: Նրա ամուսինը դերասան, ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Աշոտ Սարգսյանն է: