Սպիտակցի Հայկոն` թուրքի հետ նկարվելու համար իրեն քննադատողներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սպիտակցի Հայկոն` թուրքի հետ նկարվելու համար իրեն քննադատողներին




Երգիչ Սպիտակցի Հայկոն Ինստագրամի իր էջում անդրադարձել է վերջին օրերին համացանցում լայն տարածում գտած լուսանկարին թուրքի հետ և նշել, որ 6-7 տարի առաջ Հունաստան-Ստամբուլ-Երևան թռիչքի ժամանակ անձնագրային բաժնի ազգությամբ թուրք աշխատակիցը խնդրել է լուսանկարվել իր հետ:

«Էդ ժամանակ, ոչ կռիվ կար, ոչ էլ պատերազմ: Հիմա էլ այդ տեսանյութը տարածվել է համացանցում ու ինչ ասես գրում են դրա մասին, անգամ հայհոյում, և ես դիմում եմ «աբիժնիկներին»։ Երևի իրանց պատճառով ա, որ մեր երկիրը սենց վիճակում ա»,- ասել է նա և շեշտել, որ պարապ մեկնաբանություններ գրելու տեղը կարող են գնալ Ուկրաինա` կռվել:

«Դուք թուրքից վերան եք, որ թուրքին տենաք 70 կմ կփախնեք հեռու: Ես ազգանվեր հայ եմ, ես թուրքին հայերեն եմ երգացրել, բայց ոչ մեկ չասաց, որ Հայկոն նենց արեց՝ ամբողջ Թուրքիան հայերեն էր երգում»,- ասել է Սպիտակցի Հայկոն:

Նա նաև շեշտել է, որ այլևս համբերությունը չի հերիքում և բացասական մեկնաբանություններ գրողներին ասել, որ բոլորը բացահայտվելու են:

«Սաղ հարցերը լուծել եք, մնացել եմ ես: Սենց եք արել, որ էս օրին ենք»,- նշել է նա: