Հասմիկ Խոջյանը ցույց է տվել իր հարսանեկան զգեստը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հասմիկ Խոջյանը ցույց է տվել իր հարսանեկան զգեստը




Դերասանուհի Հասմիկ Խոջյանը պատրաստվում է իր հարսանիքին: Նա ինստագրամյան իր էջում ցույց է տվել հարսանկան զգեստն ու գրել.«Սպասու՞մ եք»:



Հիշեցնենք, որ օրերս դերասանուհին նախահարսանեկան խնջույք էր կազմակերպել, որին ներկա էին դերասանուհիներ Մարինկա Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը, Էմմա Շաբոյանը։

 
 Նշենք, որ Հասմիկն ու սիրելին նշանվել են նախորդ տարի մարտի 30–ին՝ Հասմիկի 26–ամյակի օրը։

Սակայն անգամ նշանադրությունից հետո էլ Հասմիկը ցույց չի տալիս կողակցին, իսկ լուսանկարների ժամանակ փակում է նրա դեմքը:

 
 Դերասանուհու խոսքով՝ ինքը չի ցանկանում հանրայնացնել նրան ու իր անձնական կյանքը:

«Սիրելիս հանրային մարդ չէ, չի սիրում հանրային կյանքը, իսկ ես հարգում եմ նրա բոլոր որոշումները»,- իր հարցազրույցներից մեկում ասել է դերասանուհին:

 
 Զույգը միասին է մոտ երեք տարի։