Հովհաննես Բաչկով. Առաջիկա մենամարտում երկու նպատակ ունեմ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հովհաննես Բաչկով. Առաջիկա մենամարտում երկու նպատակ ունեմ




Օլիմպիական խաղերից եւ աշխարհի առաջնությունից հետո պրոֆեսիոնալ ռինգում լինելու է առաջին մենամարտս, որում երկու նպատակ ունեմ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դուբայից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 29-ամյա Հովհաննես Բաչկովը։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագն այս օրերին պատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ մենամարտին, որը տեղի է ունենալու մարտի 19-ին Դուբայում: Մրցակիցը կլինի 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիան:

«Ինձ համար պատասխանատու մենամարտ է լինելու: Լավ մարզավիճակում եմ: Այսպիսի մենամարտերն ինձ ավելի են մոտեցնում չեմպիոնական գոտիներին: Ինչպես նախորդները, այս մենամարտն էլ վարկանիշային է լինելու:

Եկել եմ այստեղ հաջողության հասնելու համար: Երկու նպատակ ունեմ այս մենամարտում՝ հաղթել մրցակցիս եւ գրավել ամբոխը»,- ասաց Հովհաննես Բաչկովը:

Գյումրեցի բռնցքամարտիկն իր երրորդ մենամարտին պատրաստվել է բրիտանացի մարզիչ Դենի Վոանի գլխավորությամբ: