«Անհամբեր սպասում եմ իմ հերթական այցին Երեւան»․ Գարուն տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Անհամբեր սպասում եմ իմ հերթական այցին Երեւան»․ Գարուն տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին




Ապրիլին Երեւանը կհյուրընկալի ֆրանսիացի փոփ աստղ Garou-ին։ Երգիչը մայրաքաղաքում երկու մենահամերգ կունենա։

Համերգին ընդառաջ Գարուն տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին՝ նշելով որ շատ ուրախ է, որ համերգներով հանդես է գալու Հայաստանում։ «Անհամբեր սպասում եմ իմ հերթական այցին Երեւան»,- նշել է նա:


Համերգները տեղի կունենան ապրիլի 21-ին եւ 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Համերգի ծրագրում կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն եւ ամենահայտնի հիթերը ֆրանսերենով եւ անգլերենով, որոնց թվում «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance»։