Գրիգորի Լեպսի համերգային տնօրենը հերքել է լուրերը, թե արտիստը սանկցիաների պատճառով զրկվել է 20 միլիոն դոլարից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գրիգորի Լեպսի համերգային տնօրենը հերքել է լուրերը, թե արտիստը սանկցիաների պատճառով զրկվել է 20 միլիոն դոլարից




Գրիգորի Լեպսի համերգային տնօրեն Վլադիմիր Ուրյուպինը «Gazeta.ru»-ի հետ զրույցում հայտնել է, որ արտիստի նկատմամբ 2012թ․ից անհատական սանկցիաներ են մտցվել, այդ պատճառով նա արտասահմանյան որեւէ բանկում հաշիվ չունի։ Նա այդ կերպ մեկնաբանել է պրոդյուսեր Կիրի Չիբիսովի հայտարարությունը, որ սանկցիաների հետեւանքով Լեպսի վնասը գնահատվում է 20 միլիոն դոլար։

«Իսկ ո՞վ է Կիրիլ Չիբիսովը։ Ոչ ես, ոչ Գրիգորի Վիկտորովիչն այդպիսի մարդու չենք ճանաչում։ Եվ խնդրում եմ, ասեք հաշվիների համարները եւ ով է գումար փոխանցել այդ հաշվեհամարներին, որոնց վրա 2012թ․-ից սանկցիաներ են դրված։ Չէ՞ որ դուք հասկանում եք, թե դա ինչ է նշանակում։ Դա միայն նշանակում է, որ Գրիգորի Վիկտորովիչն արտասահմանյան հաշիվներ չունի արտասահմանյան որեւէ բանկում»,- ասել է Ուրյուպինը։

Ավելի վաղ համերգային տնօրեն Կիրիլ Չիբիսովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հայտնել է, որ ռուս էստրադային աստղը խոշոր գումար է կորցրել ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում սանկցիաների պատճառով։ Իբրեւ Լեպսն ավելի քան 20 միլիոն դոլար է պահել ամերիկյան եւ լոնդոնյան բանկերում, սակայն այժմ արդեն նրա հաշիվները սառեցված են։