Հասմիկ Խոջյանը բացահայտել է ՝ ամուսնությունից հետո իրենք առանձի՞ն են ապրելու, թե՞ ամուսնու ծնողների հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հասմիկ Խոջյանը բացահայտել է ՝ ամուսնությունից հետո իրենք առանձի՞ն են ապրելու, թե՞ ամուսնու ծնողների հետ




Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ով պատրաստվում է իր հարսանիքին, ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել, որի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ամուսնությունից հետո պետք է ապրել առանձին, թե ամուսնու ծնողների հետ: Ի պատասխան Հասմիկը գրել է.

 
 «Նոր ընտանիք է ստեղծվում: Այդ ընտանիքը պետք է փորձի ինքնուրույն «ոտքի կանգնել», կայանալ, ամրանալ… եթե հնարավորություն կա, միանշանակ՝ առանձին:

 
 Եվ կարևորը՝ երկու տարբեր մարդիկ, տարբեր կենցաղներում ապրած, տարբեր սովորություններով, սկսում են ապրել մեկ հարկի տակ ու միասին կենցաղ կիսել… (որքան էլ իրար լավ ճանաչեն նախքան ամուսնությունը, միևնույն է, միասին ապրելու ընթացքում են սկսում ճանաչել իրար):

 
 Հիմա պատկերացրեք՝ առանձին ապրելու դեպքում մարդիկ սկսում են ճանաչել միմյանց ու հարմարվել, ստեղծել մեկ ընդ. կենցաղ, տուն… իսկ միասին ապրելու դեպքում ամեն ինչ մինիմում 3 անգամ ավելի է բարդանում բոլորի համար: Պարտադիր է ուշադիր, սիրալիր, հարգալից ու հոգատար լինել ծնողների նկատմամբ: Հավատացեք, որ նրանք ամենաշատն են ուզում ձեզ երջանիկ տեսնել միասին»:



Հիշեցնենք, որ օրերս դերասանուհին նախահարսանեկան խնջույք էր կազմակերպել, որին ներկա էին դերասանուհիներ Մարինկա Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը, Էմմա Շաբոյանը։

 
 Նշենք, որ Հասմիկն ու սիրելին նշանվել են նախորդ տարի մարտի 30–ին՝ Հասմիկի 26–ամյակի օրը։

 
 Սակայն անգամ նշանադրությունից հետո էլ Հասմիկը ցույց չի տալիս կողակցին, իսկ լուսանկարների ժամանակ փակում է նրա դեմքը:

 
 Դերասանուհու խոսքով՝ ինքը չի ցանկանում հանրայնացնել նրան ու իր անձնական կյանքը:

 
 «Սիրելիս հանրային մարդ չէ, չի սիրում հանրային կյանքը, իսկ ես հարգում եմ նրա բոլոր որոշումները»,- իր հարցազրույցներից մեկում ասել է դերասանուհին: