Հասմիկ Կարապետյանն ու Անահիտ Սիմոնյանը զուգերգով հանդես կգա՞ն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հասմիկ Կարապետյանն ու Անահիտ Սիմոնյանը զուգերգով հանդես կգա՞ն




Երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերջին շրջանում կրկին ակտիվացել է:

 
 Նա հանդես է գալիս ակումբային համերգներով, նոր երգեր ներկայացնում: Երգչուհին բավական ակտիվ է նաև սոցհարթակներում, հաճախ է լուսանկարներ հրապարակում՝ ցույց տալով նաև իր ու իր 2 փոքրիկների ժամանցը:

 
 Օրերս Հասմիկը սոցիալական ցանցի իր էջերում՝ հետևորդներից հարցնելով, թե ում հետ կցանկանան, որ ինքը զուգերգով հանդես գա:

«Հզոր բան կստացվեր, եթե Դուք և Անահիտ Սիմոնյանը երգեիք»,-գրել էր երգչուհու հետևորդներից մեկը:



Հետաքրքրականն այն է, որ երգչուհին հրապարակել էր տվյալ առաջարկը:

 
 Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի մահից հետո, ում հետ Հասմիկը տարիներ առաջ ապրում էր նույն հարկի տակ, երգչուհին տևական ժամանակ լռություն էր պահպանում:

 
 Սակայն իր հարցազրույցներից մեկում Հասմիկը խոստովանել էր, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը ներկա են եղել Հայկոյի հոգեհանգստին:

 
 «Մեծ սիրով ու հարգանքով գնացել ենք, բայց ոչ թե նրա համար, որ ինձ նկատեն և հետո տեսագրություններ դնեն, այլ ես իմ հոգու հանգստաության համար եմ դա արել»:

 
 Հասմիկը խոստովանել էր, որ կորուստը ցավով է տանում, բայց ինքը կարողացել է բաց թողնել իր անցյալը: