Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում




Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն այսօր Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի «Probellum» պրոմոութերական ընկերության մրցաշարում երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ 

29-ամյա Բաչկովը տեխնիկական նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի Քրիստիան Կորիային։ 

Ռինգի մրցավարը մենամարտը կանգնեցրել է 8-րդ ռաունդում և հաղթանակ գրանցել։