Այն, ինչ դուք փնտրում եք… Աննա Հարությունյանի խորհրդավոր մեկնաբանությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այն, ինչ դուք փնտրում եք… Աննա Հարությունյանի խորհրդավոր մեկնաբանությունը




Դերասանուհի Աննա Հարությունյանն այն հայտնիներից է, ով ժամանակ առ ժամանակ խորհրդավոր գրառումներ է անում սոցցանցի իր էջերում: Այս անգամ դերասանուհին ինստագրամյան իր էջի սթորի հատվածում հրապարակել է պարսիկ գրողի Ռումի տողերը, սակայն դժվար է ասել, թե ինչն է ստիպել Աննային վերհիշել դրանք:



«Այն, ինչ դուք փնտրում եք, ձեզ նույնպես փնտրում է»,- մեջբերել է Աննան:

 
 Նշենք, որ Աննան հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից է ում անձնական կյանքը մշտապես քննարկումների կենտրոնում է: Արդեն երկար ժամանակ է, որ խոսակցություններ են պտտվում, որ դերասանուհին սիրավեպ ունի դերասան Միքայել Պողոսյանի հետ:

 
 «Եթե ինձ տեսնում են մեկի հետ, դա չի նշանակում, որ այդ մեկի հետ հարաբերություններ ունեմ։ Մենք գործընկերներ ենք »,- մի առիթով ասել է Միքայել Պողոսյանը: Դերասանուհին նույնպես մշտապես հերքում է այդ լուրերը:

 
 Չնայած դրան՝ նրանց գրեթե միշտ միասին կարելի է տեսնել ֆիմերի պրեմիերաներին ու տարբեր միջոցառումներին: