Սիրուշոն զուգերգ է ներկայացրել երիտասարդ հեղինակ-կատարողի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն զուգերգ է ներկայացրել երիտասարդ հեղինակ-կատարողի հետ




Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ կատարում է երիտասարդ հեղինակ-կատարող Աշեր Յելոյի երգը: Վերջինս երգը հրապարակել էր սոցցանցային իր էջերում՝ հնարավորություն տալով հետևորդներին իր հետ զուգերգ կատարել:

Սիրուշոյի երկրպագուներից մեկը կիսվել էր երգով, նշել Սիրուշոյին՝գրելով, որ պատկերացնում է երգչուհուն այս երգը երգելիս: Սիրուշոն էլ արձագանքել է խնդրանքին: «Լավ, ահա և այն, գեղեցիկ երգ»,- իր կատարման հոլովակին կից գրել է երգչուհին:

Իր հերթին՝ Աշեր Յելոն կիսվել է Սիրուշոյի հրապարակմամբ իր էջի սթորի բաժնում և գրել. «Դու հիասքանչ ես»:

Նշենք, որ Աշեր Յելոն երիտասարդ հեղինակ-կատարող, շատ հայտնի չէ: Ինստագրամում նրա հետևորդների թիվը 9287 է: