Վարուժան Մարգարյանի արտաքին փոփոխությունը նոր դերի համար և սիրահարվածությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարուժան Մարգարյանի արտաքին փոփոխությունը նոր դերի համար և սիրահարվածությունը




Դերասան Վարուժան Մարգարյանն այս շրջանում նկարահանվում է Ելենա Արշակյանի թիմի «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է իր մարմնավորած կերպարի, արտաքին փոփոխությունների, թատրոնում աշխատանքի և անձնական կյանքի մասին:

«Հեռուստասերիալում իմ կերպարը հայտնվելու է մի փոքր ավելի ուշ: Մարմնավորում եմ գիշերօթիկ դպրոցի տնօրենի տղային,- ասաց Վարուժանը և հավելեց, որ այս պահին հստակ չի կարող բնութագրել կերպարին:- Դրական կամ բացասական կերպարի որակավորում կարող է տալ հեռուստադիտողը: Իմ մասնակցությամբ առաջին տեսարանը հետաքրքիր հանգուցալուծումներ ունի»:

Վարուժանն այս դերում հանդես է գալու կերպարային փոփոխություններով: 

Նոր կերպարը մարմնավորել Վարուժանը սկսում է «Բեկորներ» հեռուստասերիալի ավարտից մեկ ամիս անց: Ըստ դերասանի՝ կարևոր է կերպարների տարբերությունն ընդգծելը:

Նրա խոսքով՝ մասնագիտությունը պահանջում է անըդնհատ փոփոխություններ, հեռուստադիտողը չպետք է հոգնի դերասանից, նրա մարմնավորած կերպարներից:



Հեռուստասերիալներում նկարվելուց զատ Վարուժանը խաղում է Տիկնիկային թատրոնում և Թատրոն տանիքում այլընտրանքային թատրոնում: «Ես դեռևս շատ ներկայացումներում չեմ խաղացել, բայց իր տեսակով ինձ համար ուրիշ է Տիկնիկային թատրոնի «Երեք քույրը» Չեխովի ներկայացումը, որտեղ մարմնավորում եմ քույրերի եղբոր կերպարը: Այն ինձ շատ է դուր գալիս,- ասաց դերասանը և ընդգծեց՝ կերպարն իր համար առ այսօր չբացահայտված է: Ամեն բեմ բարձրանալիս հոգեպես այլ կերպ եմ վերաբերվել կերպարին՝ կախված իմ կյանքում կատարվող իրադարձություններից»:



«Թատրոն Տանիքում»-ն էլ դերասանի հնարավորություն է տալիս խաղալ բաց երկնքի տակ: 

Վերջին շրջանում դերասանի անձնական կյանքը ևս լսարանի ուշադրության կենտրոնում էր: Սոցիալական ցանցերում Վարուժանը կատակել էր, որ մի քանի անգամ եղել է քավոր, բայց առանց քավորկնոջ: Հարցին՝ հիմա սիրահարվա՞ծ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ես միշտ սիրահարված եմ. դա ինձ օգնում է իմ գործում: Սիրահարված ժամանակ էմոցիոնալ դաշտդ ակտիվ է լինում, իսկ դերասանի համար դա կարևոր է: Ազա՞տ է սիրտս, թե՞ ոչ, այս պահին թող գաղտնիք մնա, կարծում եմ՝ այդպես ավելի լավ է»: