Քանյե Ուեսթին արգելել են ելույթ ունենալ «Գրեմմի» ընթացքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քանյե Ուեսթին արգելել են ելույթ ունենալ «Գրեմմի» ընթացքում




Քանյե Ուեսթին արգելել են ելույթ ունենալ «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությանը։ Variety-ի հաղորդմամբ՝ շոուի կազմակերպիչները որոշումը բացատրել են «համցանցում ռեփերի անպատշաճ վարքագծով», որը կարող է «ֆիասկոյի» հանգեցնել համերգի ընթացքում։

Ռեփերի երկրպագուներն ու ընկերները զայրացած են․ նրանք կարծում են, որ «Գրեմմիի» կազմակերպիչները Քանյեի հետ ծայրահեղ անարդար են վարվում (հաշվի առնելով, որ երգիչը տառապում է երկբեւեռ խանգարմամբ)։ Ամերիկացի ռեփեր The Game-ը եւս հանդես է եկել ի պաշտպանություն գործընկերոջ։

«Այս երկրում պետք է միայն կարծիք հայտնել հօգուտ քեզ, ընտանիքիդ կամ ազգիդ, եւ դու անմիջապես օստկրաիզմի կենթարկվես։ Նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնի՝ փորձելու համար ամբողջությամբ քեզ ոչնչացնել»,- գրել է նա։

Արդեն մի քանի շաբաթ է՝ Քանյեն առցանց վեճի մեջ է Քիմ Քարդաշյանի հետ․ ռեփերի խոսքով՝ նախկին կինն իրեն թույլ չի տալիս տեսակցել երեշխաներին։ Ուեսթը պարբերաբար հրապարակում է նամակագրությունը Քիմի նոր ընկերոջ հետ եւ նրան սպառնում հաշվեհարդար տեսնել։ Միայն թե հերթական հրապակային սկանդալից հետո արտիստը ջնջում է հրապարակումները։ Օրերս «Ինստագրամ» սոցիալական ցանցն արգելափակել էր Յեի հաշիվը։


Աղբյուրը՝ Super
Լուսանկարը՝ GQ