Այսքան ժամանակ չեք իմացել՝ ինչ կոնֆլիկտ ունեն Անահիտ Կիրակոսյանն ու Գևորգ Մկրտչյանը. նրանք չեն շփվու՞մ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսքան ժամանակ չեք իմացել՝ ինչ կոնֆլիկտ ունեն Անահիտ Կիրակոսյանն ու Գևորգ Մկրտչյանը. նրանք չեն շփվու՞մ




Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հայկական շոու բիզնեսի այն ներայացուցիչներից է, ով մշտապես աչքի է ընկնում իր պարզությամբ և կոնֆիկտների կիզակտում չի հայտնվում:

 
 Սակայն վերջերս «Look&Face» հաղորդման շրջանակներում Անահիտն առաջին անգամ խոսել է «Հարսանիք» երգից հետո երգիչ Գևորգ Մկրտչյանի հետ ունեցած տարաձայնության մասին:

 
 «Ինձ զանգահարեց Աղաս Մանուկյանը, ասեց՝ հումորային պրոեկտ ենք ուզում անենք: Ասեց՝ առանց կոմերցիայի կհամաձայնե՞ս մասնակցել, այսինքն՝ անշահախնդիր: Ասեցի՝ շատ սիրով: Այստեղ մեղավորությունն իմն է, քանի որ գոյություն ունի նախնական պայմանավորվածություն, օրինակ՝եթե հավաքի այսքան դիտում, ինչպես է դա լինելու, կամ ում յութուբյան ալիքում է դրվելու տեսահոլովակը: Դրանք շատ կարևոր հարցեր են, որ դու պետք է նախօրոք քննարկես: Ես չեմ քննարկել, չեմ ֆայմել քննարկել: Եվս մեկ ապացույց, որ ես հիմար եմ:

 
 Տեսահոլովակը նկարահանեցինք առանց ոչ մի բանի, նույնիսկ շատ ընկերներ բերեցի, որ տեսահոլովակում նկարահանվեն, ինձ հարգելով, սիրելով բոլորը համաձայնեցին՝ էլի անշահախնդիր:

 
 Ինքը նաև վառ ու գունավոոր դարձավ էն դեմքերի շնորհիվ, ովքեր ընդգրկվեցին տեսահոլովակում: Հենց հոլովակը պատրաստ եղավ, գցվեց յութուբ, մեծ դիտումներ հավաքեց՝ չնայած պատրազմ սկսվեց:

 
 Չեմ կարող ասել, որ եղավ ինչ-որ կոնֆլիկտ, կռիվ, պարզապես ինձ մոտ հարց առաջացավ՝ իսկ հիմա՞, ասեցին՝ հիմա ոչինչ, ասեցին՝ մենք չէինք պայմանավորվել, հետո եթե ելույթներ կունենանք, իհարկե այդ ամենը կկիսվի հավասար մասի, բայց ելույթներ չեղան:

 
 Յութուբի եկած գումարի հետ կապված խոսակցություն չի եղել, խնդիրն էլ դա է, երբ խոսակցությունը հասավ դրան, ասեցին՝ բայց մենք տենց բան չէինք պայմանավորվել: Հոլովակի հրապարակումից հտո ես ակնկալել եմ շահույթ, որովհետև ես չեմ մտածել, որ ոչ մի բան չի լինելու: Դա իմ անխելքությունն է եղել»,- պատմել է Անահիտը:

 
 Դերասանուհու խոսքով՝ նույն խնդրի առաջ է կանգնել նաև Աղաս Մանուկյանը. «Ես Աղասի հետ էլ խոսեցի, իր մոտ էլ էր էդ խնդիրը»:

 
 Ինչ վերաբերում է Գևորգ Մկրտչյանի հետ հարաբերութուններին, Անահիտը նշել է.

 
 «Վերջին անգամ ինչ-որ համերգի էինք, Գևորգի հետ բարևել ենք իրար»: