Սոֆյա և Մայա Պողոսյանները դերասանուհու որդու նոր լուսանկարն են հրապարակել ու գրառում արել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոֆյա և Մայա Պողոսյանները դերասանուհու որդու նոր լուսանկարն են հրապարակել ու գրառում արել




Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու՝ Միքայելի լուսանկարն ու գրել.«Արջուկս»:



Դերասանուհու քույրը՝ Մայա Պողոսյանը, նույնպես վերահրապարակել է փոքրիկի լուսանկարն ու գրել. «Ճուտս»:

 
 Հիշեցնենք, որ Սոֆյա Պողոսսյանի և դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի որդին՝ Միքայելը, լույս աշխարհ է եկել 2021թվականի օգոստոսի 18-ին։

 
 Դերասանուհին առաջնեկին լույս աշխարհ է բերել ԱՄՆ-ում, որտեղ մեկնել էր երեխայի ծննդին ընդառաջ, իսկ Աշոտն այդ ընթացքում Հայաստանում էր:

 
 Նշենք, որ իր հարցազրույցներից մեկում Սոֆյան նշել էր, որ որդին ինքը կորոշի, թե որ երկրի քաղաքացի է լինելու, սակայն իրենք պատրաստվում են ապրել Հայաստանում:

 
 Հիշեցնենք, որ Աշոտն ու Սոֆյան իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2019 թվականին:

 
 Հավելենք, որ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթոսյանը նախքան միմյանց հանդիպելը նախկինում ամուսնացած են եղել, ավելին, առաջին ամուսնությունից Աշոտը մեկ դուստր ունի:

 
 Իսկ ինչ վերաբերում է դերասանուհուն, որդին նրա առաջնեկն է:

 
 Իր հարցազրույցներից մեկում Սոֆյան խոստովանել է, որ ամուսնալուծությունը որոշում էր, որը պետք է լիներ վաղ թե ուշ, իսկ Աշոտի հետ ինքն իսկապես իրեն երջանիկ է զգում: