Լրահոս

«Ռեալը» Մադրիդում պարտվեց «Բարսելոնային»՝ 0։4




Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Բարսելոնային» եւ պարտություն կրեց 0։4 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։ Աչքի ընկան նաեւ ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն եւ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։

«Ռեալը» (29 խաղ) 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից» (29 խաղ)։ «Բարսելոնան» (28 խաղ) երրորդն է՝ 54 միավոր։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն» (29 խաղ)։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 0։4 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 29, 51, Ռոնալդ Արաուխո, 38, Ֆերան Տորես, 47

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում