Սևակ Ամրոյանի կինը խոսել է հղի լինելու լուրերի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սևակ Ամրոյանի կինը խոսել է հղի լինելու լուրերի մասին




Երգիչ Սևակ Ամրոյանն ու նրա կինը՝ Քրիստինան, այս օրերին գտնվում են արտերկրում:

Երգչի կինը ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել: Հետևորդներից մեկը հետաքրքրվել է ՝արդյո՞ք զույգը սպասում է իր առաջնեկին:

«Ի՞նչ»,- ի պատասխան նշել է Քրիստինան:



Իսկ այն հարցին՝ քանի՞ երեխա է պլանավորում զույգը ունենալ, Քրիստինան պատասխանել է.

«Չեմ մտածել, կարծում եմ՝ չի կարելի պլանավորել:»



Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան: Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:

 
 Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

 
 Սակայն իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ապագա կնոջ մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն:

 
 Երգիչը խոստովանել էր, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում:
Նա նշել էր նաև, որ հենց երգն է միացրել իրենց.

 
 «Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքնէլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»: