«Հարի Փոթերի» աստղն ամուսնացել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հարի Փոթերի» աստղն ամուսնացել է




Բրիտանացի դերասանուհի Բոնի Ռայթը, որը հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերում Ջինի Ուիզլիի դերում, ամուսնացել է իր ընկերոջ՝ Էնդրյու Լոկոկոյի հետ: Այս մասին դերասանուհին պատմել է իր Instagram-ում։



«Երեկ իմ կյանքի լավագույն օրն էր։ Շնորհակալություն ամուսնուս», - տեսանյութը մակագրել է Բոնի Ռայթը։

Հարսանեկան հանդիսությունը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում։ Տոնի լուսանկարները հայտնվել են միջոցառման լուսանկարչի էջում։ Բոնին եւ Էնդրյուն հավատարմության երդումներ են փոխանակել մտերիմ ընկերների եւ հարազատների ներկայությամբ, հարսանիքի հանդիսավոր մասը եւ երեկույթը տեղի են ունեցել բնության գրկում: