Ինչ տեսքով է Մարինկա Խաչատրյանը ներկայացել Հասմիկ Խոջյանի հարսանիքին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ տեսքով է Մարինկա Խաչատրյանը ներկայացել Հասմիկ Խոջյանի հարսանիքին





EXCLUSIVElife.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքն է:

Հարսանիքին ներկա են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները: Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ինտագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ տեսքով էր ներկայացել հարսանիքին:



Նշենք, որ Հասմիկն ու սիրելին նշանվել են նախորդ տարի մարտի 30–ին՝ Հասմիկի 26–ամյակի օրը։

Սակայն անգամ նշանադրությունից հետո էլ Հասմիկը ցույց չէր տալիս կողակցին, իսկ լուսանկարների ժամանակ փակում էր նրա դեմքը:

Դերասանուհու խոսքով՝ ինքը չէր ցանկանում հանրայնացնել նրան ու իր անձնական կյանքը:

«Սիրելիս հանրային մարդ չէ, չի սիրում հանրային կյանքը, իսկ ես հարգում եմ նրա բոլոր որոշումները»,- իր հարցազրույցներից մեկում ասել է դերասանուհին:

 
 Զույգը միասին է մոտ երեք տարի։