Սեքսով զբաղվելու իդեալական ժամերը. 18+ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սեքսով զբաղվելու իդեալական ժամերը. 18+




Օրվա ժամերը ազդում են սեքսից հաճույք ստանալու աստիճանի վրա: Սեքսոլոգների կարծիքով կարելի է օրը բաժանել որոշակի ժամերի, երբ ցանկանում ենք, որ սեքսը լինի առավել հաճելի:

1)Առավոտյան ժամը 6-ից սկսած

Տղամարդիկ այս ժամանակ ուզում են քնքշանք և արագ սեքս, դրա համար կանանց չարժե տարվել քնով, ավելի լավ է զբաղվել օգտակար և հաճելի սեքսով:

2) Առավոտյան ժամը 10-ից սկսած

Այս ժամանակահատվածում սեքսի կարիք ունի կանացի օրգանիզմը: Բայց ուժեղ սեռի ներկայացուցիչները արդեն տրամադրված են աշխատանքի գնալուն:

3) Ժամը 13:00-ից սկսած

Ճաշելու ժամը ավելի լավ է անցկացնել աշխատանքի մասին մտածելով: Ինչպես նաև այս ժամերը կարելի է նվիրել հանգստին: Ոչ տղամարդը, ոչ կինը օրվա այս հատվածում սեքսով զբաղվել չեն ուզում:

4) Ժամը 18:00-ից սկսած

Այս ժամերին երկուսն էլ արտահայտում են առավելագույն սեքսուլ ակտիվություն, այդ իսկ պատճառով սեքսը այս ժամին կպարգևի առավել հաճույք:

5) Ժամը 22:00-ից սկսած

Տղամարդկային օրգանիզմը այս պահին ուզում է սեքս: Եվ նա միայն սեռական ակտից հետո է պատրաստ մտնել խորը քուն: Կնոջը նույնպես այս ժամի սեքսը օգտակար է:

6) Մինչև առավոտյան ժամը 6-ը:

Չնայած նրան, որ այս վաղ ժամին շատերը պատրաստ չեն սեքսով զբաղվելուն, այնուամենայնիվ կանայք կարող են առավոտյան սեքսից ստանալ ամենամեծ բավարարումը: