Հասմիկ Խոջյանն այսօր ամուսնանում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հասմիկ Խոջյանն այսօր ամուսնանում է



Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այսօր ամուսնանում է։ Երիտասարդ դերասանուհին ու նրա սիրելին, որոնք նշանադրվել են նախորդ տարվա ապրիլին, այսօր միմյանց հավերժ սիրելու խոստում կտան։


Հասմիկն իր ինստագրամյան էջում արարողությունից կարճ հոլովակ է հրապարակել։ «Մեր սիրո տիեզերքը»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Դերասանուհու հարսանեկան արարողությանը մասնակցում են նաեւ նրա գործընկերները, այդ թվում դերասաններ Ժաննա Բուտուլյանն ու Նորայր Եղյանը։