Մաշի կյանքում խնդիր կա, նա օգնության կարիք ունի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մաշի կյանքում խնդիր կա, նա օգնության կարիք ունի




Բլոգեր Մաշը (Wing) ինստագրամյան իր էջում խոսել է այն մասին, որ խաբեության զոհ է դարձել:

 
 Նա պատմել է այն մասին, որ անհայտ օգտատեր օգտագործում է իր անունը եւ ազգանունը՝ ֆեյսբուքյան տիրույթում գումար շորթելով:



«Ուշադրություն: Այս ֆեյսբուքյան էջի իմը չի, իմ անունից հանդես է գալիս, գումար է շորթում մարդկանցից, խնդրում եմ եղեք ուշադիր: Ովքեր ունեն ֆեյսբուքյան էջ, սպամ տվեք, թող հնարավորինս շուտ էջը ջնջվի»:



Բլոգերը խնդրել է տարածել տվյալ տեղեկությունը:



Հավելենք, որ երկար ժամանակ է Մաշին և երգիչ, դերասան Գոշին սիրավեպ էին վերագրում:Նրանք դա երբեք չէին հաստատում, սակայն նրանց հաճախ կարելի էր միասին տեսնել տարբեր ժամանցի վայրերում: Մաշը և Գոշը նաև համատեղ նախագծերով էին հանդես գալիս, չնայած դրան՝ անձնական լուսանկարներ չէին հրապարակում:

 
 Մաշը և Գոշը հաճախ նաև իրենց հանգիստն էին միասին վայելում, այդ թվում՝ նաև արտերկրում: Այն, որ նրանք միասին էին նույն վայրում, պարզ էր դառնում նրանց լուսանկարներից:

Միասին էին նաև անցկացրել Գոշի ծնունդը, ինչը բացահայտել էր Starnews-ը:

Ուշագրավն այն է, որ ներկայումս նրանց այլևս միասին հազվադեպ կարելի է տեսնել: