Սոֆյա Ռոտարուի թոռն Ուկրաինայից փախչելու փորձից հետո առաջին անգամ կապի է դուրս եկել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոֆյա Ռոտարուի թոռն Ուկրաինայից փախչելու փորձից հետո առաջին անգամ կապի է դուրս եկել




Մարտի սկզին ուկրաինական լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ Սոֆյա Ռոտարուի որդուն՝ Ռուսլան Եվդոկիմենկոյին եւ թոռանը՝ Անատոլի Եվդոկիմենկոյին, ձերբակալել են Մոլդովայի հետ սահմանին։ Նրանք փորձել էին Ուկրաինան լքել նավակով։

Նախօրեին Ռոըարուհի թոռն առաջին անգամ կապի է դուրս եկել Ինստագրամով։ Անատոլին սոցիալական ցանցում իր լուսանկարն է հրապարակել ծննդյան օրվա առիթով։ Սեւ-սպիտակ լուսանկարում նա դասական կոստյում է կրում, վերարկու։

Անատոլի Եվդոկիմենկոն Սոֆյա Ռոտարուի միակ որդու՝ Ռուսլանի եւ նրա կնոջ՝ Սվետլանայի առաջնեկն է։ Նրանք նաեւ դուստր ունեն՝ Սոֆյան, որն այժմ սովորում է Նյու Յորքում եւ փորձում է մոդելի կարիերա սկսել։