Ուխտագնացության այս ընթացքը ուխտավորի համար անգին մի ժամանակ է` ինքնաքննության, խոկման և աղոթքի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուխտագնացության այս ընթացքը ուխտավորի համար անգին մի ժամանակ է` ինքնաքննության, խոկման և աղոթքի




Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տացավար տոներից մեկն է : Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացած է , իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին 2 հրեշտակ և ասացին. «Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):


 Հայ ժողովուրդը մեծ շուքով է նշում Սուրբ Հարության տոնը: Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Շատերը նախընտրում են այս ընթացքում գտնվել Երուսաղեմում, մասնակցել Սուրբ Պատարագներին և ավելի մոտենալ Աստծուն սրտում պահելուվ այն ուխտը, որի համար մեկնել են Սուրբ երկիր: Այս մասին զրուցեցինք Ախթամար-տուր ընկերության տնօրեն Վահան Հակոբյանի հետ , ով 2014 թվականից ուխտագնացություններ է կազմակերպում դեպի Երուսաղեմ հանրությանը ծանոթացնելով Երուսաղեմում հայ ժողովրդի ժառանգությանը և քրիստոնյա աշխարհի կարևորագույն սրբություններին: 


Զրույցի ընթացքում Վ. Հակոբյանը ներկայացրեց, թե որքան մեծ ոգևորությամբ և հավատով է հայ ժողովուրդը մեկնում Սուրբ քաղաք Երուսաղեմ, մանավանդ Ս. Հարության տոների ընթացքում` հնարավորություն ստանալով երկրպագել ու փառաբանել Աստծուն` նորոգելով իր հոգևոր կյանքը: Նա ուրախությամբ նշում է, որ զատկական տոնից մեկ օր առաջ Ս. Հարության տաճարում բացառիկ արարողություն է տեղի ունենում: Հայերն, ունենալով բացառիկ իրավունք բացելու Ս. Հարության տաճարի գլխավոր մուտքի դռները , մասնակցում են ճրագալույցի արարողությանը, որի ընթացքում Հայոց Վարդապետը և Հունաց Պատրիարքը Քրիստոսի գերեզմանից հանում են Հարության լույսը: Այս տոնակատարությանը ոչ բոլորը իրավունք ունեն մասնակցել : Ուխտագնացության այս ընթացքը ուխտավորի համար անգին մի ժամանակ է` ինքնաքննության, խոկման և աղոթքի: