Ռոման բանակցություններ է սկսել Ռայոլայի հետ՝ Մխիթարյանի պայմանագրի վերաբերյալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոման բանակցություններ է սկսել Ռայոլայի հետ՝ Մխիթարյանի պայմանագրի վերաբերյալ




Իտալական Il Tempo թերթը հայտնում է, որ «Ռոմայում» հիացած են Հենրիխ Մխիթարյանի վերջին ելույթներով և ցանկանում են նրան առնվազն ևս մեկ մրցաշրջան տեսնել իրենց թիմի կազմում, այս մասին հայտնում է armsport.am-ը:

Նշվում է, որ մայրաքաղաքային ակումբը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար:

Իտալական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ «Ռոման» կարող է քննարկել Հենրիխի պայմանագրի երկարաձգումը հաջորդ երկու մրցաշրջանների համար, սակայն ակումբը ցանկանում է նվազեցնել Մխիթարյանի աշխատավարձը:

Ավելի վաղ Corriere della Sera-ն գրել էր, որ 33-ամյա հայ ֆուտբոլիստն ուզում է մնալ «Ռոմայում», բայց պատրաստ է պայմանագիրը երկարաձգել միայն մեկ պայմանով․ իտալական ակումբը պետք է նրան երկու տարվա պայմանագիր առաջարկի՝ բարձր աշխատավարձով։