Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն




Արման Անդրեասյանը նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը:

70 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց 2017 թվականի աշխարհի չեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ եւ պարտվեց 1:2 հաշվով:

Առաջին մրցափուլը Արման Անդրեասյանը ակտիվ սկսեց: Գորգի մրցավարը երկրորդ րոպեի մեկնարկին պասիվություն տվեց վրացի ըմբիշին եւ հաշիվ բացեց: Հաշիվը դարձավ 1:0 Անդրեասյանի օգտին: Առաջին մրցափուլի վերջում վրացի ըմբիշին հաջողվեց աշխատանքային գոտուց հանել Արման Անդերասյանին եւ հաշիվը հավասարեցնել՝ 1:1:

Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց Արման Անդրեասյանին եւ հաշիվ բացեց: Հայաստանի ներկայացուցիչը չկարողացավ 30 վայրկյանում հնարքի գնալ եւ հաշիվը դարձավ 2։1՝ վրացի մրցակցի օգտին: Եվրոպայի բրոնզե մեդալակիրը մինչեւ վերջին վայրկյանը համառ պայքարեց միավոր վաստակելու համար, բայց Զուրաբ Յակոբիշվիլին չհանձնվեց: Գոտեմարտն ավարտվեց 2։1 հաշվով՝ վրացի ըմբիշի հաղթանակով: Արման Անդրեասյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

Արման Անդրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 28-ամյա թուրք Սելահաթին Կիլիչսալայանին, քառորդ եզրափակիչում 5:1 հաշվով առավելության հասավ գերմանացի Քեվին Քրիստոֆեր Հենկելի նկատմամբ, կիսաեզրափակիչում 6:2 հաշվով վստահ հաղթանակ տարել մոլդովացի Նիկոլայ Գրամեզի նկատմամբ:

Արման Անդրեասյանը 23 տարեկան է, Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, աշխարհի անհատական գավաթի բրոնզե մեդալակիր: