Գոռ Համբարձումյանը՝ «Լավագուն երիտասարդ դերասան» ճանաչվելու, առաջիկա ծրագրերի և Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոռ Համբարձումյանը՝ «Լավագուն երիտասարդ դերասան» ճանաչվելու, առաջիկա ծրագրերի և Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքի մասին




«Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագուն երիտասարդ դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեցին դերասան Գոռ Համբարձումյանը՝ «Սկապենի արարքները» ներկայացման մեջ դերակատարման համար և Հարություն Սարգսյանը՝ «…և նորից Գարուն» ներկայացման մեջ ունեցած դերակատարման համար։

Tert.am Life-ի հետ զրույցում Գոռ Համբարձումյանը պատմել է օրվա հույզերի, թատրոնի, հետագա ծրագրերի մասին:

«Այդ պահի հույզերս ուղղակի անկարագրելի են, իրավիճակն ինքնին անսպասելի էր: Յուրաքանչյուր դերասան իր սրտի խորքում ցանկություն ունի ստանալ մրցանակ, բայց ես չէի տրամադրվել դրան,- ասաց դերասանը և շեշտեց, որ մրցանակն իր համար անսպասելի էր: -Կարծում եմ՝ բոլորն էլ արժանի էին մրցանակի»:




Խոսելով «Սկապենի արարքները» ներկայացման մասին՝ նա նշեց, որ այն իր համար շատ կարևոր նշանակություն ունի․ «Ներկայացումն ինքնին թեթև է, կոմեդիայի ժանրում, որտեղ կարող ես «չարություն» անել: Դա իմ աշխատանքն է, ներկայացման մեջ ինձ լավ եմ զգում»:

Թատրոնում «Լավագույնի» կոչմանն արժանացած դերասանն այս պահին չի ցանկանում նկարահանվել հեռուստատեսային երկարաժամկետ նախագծերում:

Գոռն ընդգծեց, որ չի ծրագրում իր հետագա անելիքները կամ հաջողությունները, պարզապես շարունակում է աշխատել ու զարգանալ այս ոլորտում:



Դերասանը կարևորում է ստացած մրցանակն արդարացնելը․ «Փորձելու եմ արդարացնել այն ամենը, ինչ կապում ու ծրագրում են ինձ հետ: Թատրոնում ես լիարժեք ազատ եմ, անկաշկանդ, հանգիստ և անհանգիստ, շատ սիրում եմ և չեմ սիրում: Ամեն զգացմունք ու զգացողություն թատրոնում է»:

Գոռի հաղթանակից հետո դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն առաջին արձագանքողներց էր։ Նա տեսանյութ էր հրապարակել Գոռի և Հարությունի՝ մրցանակ ստանալու պահից և գրել. «Այո, ապրեք երկուսդ էլ, արժանի եք»:

Հաշվի առնելով զույգի նախկին սիրավեպը՝ սա լայն քննարկումների առիթ դարձավ: Անդրադառնալով Մարիամի շնորհավորանքին՝ Գոռն ասաց․ «Ես և Մարիամը շատ լավ հարաբերություններ ունենք,շնորհակալ եմ և գնահատում եմ»: