Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Նորվեգիայի հետ խաղի համար

Այսօր ընկերական հանդիպման շրջանակում Օսլոյում կկայանա Նորվեգիա-Հայաստան հանդիպումը։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։
Հայտնի է մեր ընտրանու մեկնարկային կազմն այս խաղի համար։ Խաղին կարող եք հետևել Armenia TV-ի ուղիղ եթերում կամ այստեղ։

Հայաստանի և Նորվեգիայի հավաքականները մինչ օրս միմյանց հանդիպել են երկու անգամ։ Աշխարհի 2002թ․ առաջնության որակավորման փուլում երկու ընտրանիներն ընդգրկված էին նույն խմբում։ Առաջին հանդիպումը կայացավ մրցակցի հարկի տակ և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ Երևանում կայացած խաղում Նորվեգիան հաղթեց 4-1 հաշվով։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։