Նորվեգները շատ կազմակերպված արագաուժային ֆուտբոլ են ցուցադրում. Բիչախչյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նորվեգները շատ կազմակերպված արագաուժային ֆուտբոլ են ցուցադրում. Բիչախչյան




Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանի կարծիքով Նորվեգիայի ընտրանին արագաուժային ֆուտբոլ է խաղում:

«Արդեն դիտել ենք Նորվեգիայի հավաքականի որոշ հանդիպումներ, և կարող եմ ասել, որ շատ կազմակերպված արագաուժային ֆուտբոլ են ցուցադրում, ունեն ուժեղ անհատականություններ թիմում՝ հատկապես հարձակման գծում: Բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք հասնել մեզ համար դրական արդյունքի և նորից ուրախացնել մեր ազգին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիչախչյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Կիսապաշտպանի կարծիքով Սլովակիայի առաջնությունում ֆուտբոլի մակարդակը ցածր չէ: «Կարող եմ ասել, որ Սլովակիայում նույնպես առաջնությունը վատ մակարդակի վրա չէր: «Պոգոն»-ը ավելի փորձառու, ավելի բարձրակարգ թիմ է, որը օգնում է ճիշտ աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Դրա համար շատ ուրախ եմ տեղափոխությանս համար: Կփորձեմարդարացնել սպասելիքները, որպեսզի կարողանամ միշտ պատրաստ լինել օգնել մերհավաքականին»,-եզրափակել է նա:

Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Սկիզբը՝Երևանի ժամանակով 21:00-ին: