Աննա Խաչատրյանն ընտրյա՞լ ունի. երգչուհին հրապարակում է արել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Խաչատրյանն ընտրյա՞լ ունի. երգչուհին հրապարակում է արել




Երգչուհի Աննա Խաչատրյանը վերջին տարիներին շատ պասիվ է: Նա նոր երգեր ու տեսահոլովակներ չի ներկայացնում, երգչուհին նաև հարցազրույցներ չի տալիս:

 
 Սակայն օրերս Աննան որոշել է ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան կազմակերպել, որի ժամանակ հետրևորդներից մեկի այն հարցին՝ արդյո՞ք նրա սիրտը զբաղված է, Աննան խորհրդավոր պատասխան է տվել:



Երգչուհու կյանքում, կարծես թե, դրական փոփոխություն կա:

 
 Հավելենք, որ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Աննա Խաչատրյանը նշել էր, որ եթե ընտրյալ ունենա, չի թաքցնելու նրան. «Բամբասանքներ առաջացնող որևէ մեկը երբևէ չի կարող հայտնվել իմ կողքին»։

 
 Երգչուհին խոստովանել էր, որ ժամանակի ընթացքում ինքն ավելի բծախնդիր է դարձել տղամարդկանց հարցոոոում. «Բոլոր կանայք էլ տարիքի հետ, կյանքի փորձ ձեռք բերելու հետ զուգահեռ դառնում են ավելի պահանջկոտ ու բծախնդիր, ուզում են իրենց կողքի տղամարդը լինի իրենց պատկերացմամբ իդեալին մոտ»

Անդրադառնալով մայրանալու թեմային՝ Աննան խոստովանել էր, որ նման մտքեր բոլոր կանանց մոտ են առաջանում:

«Ես համարում եմ, որ ամուսնանալ կինը կարող է նաև 60 տարեկանում, բայց մայրանալ չի իկարող, այնպես որ ես համարում եմ, որ եթե կան կանայք, ովքեր նման համարձակություն ունենում են, ճիշտ են անում: Ես չգիտեմ՝ ես կանեմ, թե ոչ, դեռ հույս ունեմ, որ կհանդիպեմ ինձ համար նախատեսված կեսին»: