Սևակ Ամրոյանի կինն ամուսնու մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սևակ Ամրոյանի կինն ամուսնու մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել



Երգիչ Սևակ Ամրոյանն ու նրա կինը՝ Քրիստինան, այս օրերին գտնվում են Ֆրանսիայում: Երգչի կինը ինստագրամյան իր էջի սթորի հատվածում ամուսնու մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել:

Video Player



«Ուտելուց չենք բողոքում»,- տեսանյութին կից գրել է Քրիստինան:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան: Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:

Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

 
 Սակայն իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ապագա կնոջ մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն: Այն հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի Սևակ Ամրոյանի կինը, երգիչը պատասխանել է.«Մարդ պետք է ունենա բնավորություն, ազնվություն, հետաքրքրություն, ներսի փայլ: Ամենաշատը էներգիան պետք է քեզ հոգեհարազատ լինի»:

 
 Երգիչը խոստովանել էր, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում: