Հասմիկ Կարապետյանն առաջին անգամ խոսել է Անահիտ Սիմոնյանի հետ զուգերգով հանդես գալու լուրի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հասմիկ Կարապետյանն առաջին անգամ խոսել է Անահիտ Սիմոնյանի հետ զուգերգով հանդես գալու լուրի մասին


Երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերջին շրջանում կրկին ակտիվացել է:

 
 Երգչուհին բավական ակտիվ է նաև սոցհարթակներում, հաճախ է լուսանկարներ հրապարակում՝ ցույց տալով նաև իր ու իր 2 փոքրիկների ժամանցը:

 
 Օրերս Հասմիկը սոցիալական ցանցի իր էջերում՝ հարց ու պատասխան էր կազմակերպել՝ հետևորդներից հարցնելով, թե ում հետ կցանկանան, որ ինքը զուգերգով հանդես գա:

 
 «Հզոր բան կստացվեր, եթե Դուք և Անահիտ Սիմոնյանը երգեիք»,-գրել էր երգչուհու հետևորդներից մեկը:



Հերթական հարց ու պատասխանի ժամանակ Հասմիկը անդրադարձել էր տվյալ թեմային՝ նշելով, որ Անահիտ Սիմոնյանի հետ զուգերգով հանդես գալու լուրերն իրականությանը չեն համապատասխանում:



Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի մահից հետո, ում հետ Հասմիկը տարիներ առաջ ապրում էր նույն հարկի տակ, երգչուհին տևական ժամանակ լռություն էր պահպանում:

Սակայն իր հարցազրույցներից մեկում Հասմիկը խոստովանել էր, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը ներկա են եղել Հայկոյի հոգեհանգստին:

 
 «Մեծ սիրով ու հարգանքով գնացել ենք, բայց ոչ թե նրա համար, որ ինձ նկատեն և հետո տեսագրություններ դնեն, այլ ես իմ հոգու հանգստաության համար եմ դա արել»:

 
 Հասմիկը խոստովանել էր, որ կորուստը ցավով է տանում, բայց ինքը կարողացել է բաց թողնել իր անցյալը: