Ամեն խաղ մեզ համար եզրափակիչ է. Միքայել Պողոսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամեն խաղ մեզ համար եզրափակիչ է. Միքայել Պողոսյան




Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը մեծ սպասելիքներ ունի կանոնավոր առաջնության եզրափակիչ խաղերից:

«Այս խաղից առաջ մենք թիմը համալրեցինք, և մեզ միացավ ԲԿՄԱ-ի առաջատար Դենզել Մենսան: Բայց մենք մտավախություն ունեինք, թե ինչպես նա կհարմարվի մեզ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Վերջինս շեշտեց, որ «Ուրարտու»-ն որպես այդպիսին թղթի վրա ավելի ուժեղ կազմ ունի, սակայն «Էրեբունի»-ի դեմ խաղերում հիմնականում պարտվում էր ընդամենը մի քանի միավորի տարբերությամբ:

«Մենք կանոնավոր առաջնության եզրափակիչներին մեկ նպատակով ենք մոտենում` ամեն խաղ մեզ համար եզրափակիչ է»,-շեշտեց նա:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի բասկետբոլի Vbet Սուպերգավաթի` «Ուրարտու»-«Էրեբունի» հանդիպումը։ Առաջին քառորդում «Ուրարտու»-ի բասկետբոլիստները շեշտը դրել էին հեռահար նետումների վրա, որոնք բերեցին իրենց ցանկալի արդյունքը ` «Ուրարտու» 38-28 «Էրեբունի»: Հաջորդող քառորդում «Ուրարտու»-ն մեծացրեց իր առավելությունը՝ հաշիվը դարձնելով 71-50: Մեծ ընդմիջումից հետո «Էրեբունի»-ն չկարողացավ վերգտնել իր խաղը և «Ուրարտու»-ն պահպանեց առավելությունը` նվաճելով Սուպերգավաթը։ Խաղն ավարտվեց` 111-105 հաշվով: