«Երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել». Սիլվա Հակոբյանի գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել». Սիլվա Հակոբյանի գրառումը




«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին, որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ,բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը, որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել: Այո ես երգել եմ այդ միջոցառմանը, երգել եմ ԱՆՎՃԱՐ, երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել, այդ երգերի մեջ կային և´ հուզական,և´ հայրենասիրական, ինչպես նաև ուրախ երգեր: Ու նպատակը մեկն էր, որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց` առանց այդ էլ տառապալից դեմքերին: Ու ինձ մոտ ստացվեց, որովհետև բոլորս ենք ուզում, որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել: Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը: Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել, ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»:

Սիլվա Հակոբյանի «Խաչիկ, Վաչիկ» երգի ներքո․ տեսանյութը կարող եք դիտել նաև այս հղումով։