33 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Թոմ Փարքերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

33 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Թոմ Փարքերը




33 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ, «The Wanted» խմբի մասնակից Թոմ Փարքերը․ երաժիշտը պայքարում էր ուղեղի քաղցկեցի դեմ, հայտնում է Daily Mirror-ը՝ վկայակոչելով նրա կնոջ խոսքերը։

«Ծանր սրտով հաստատում ենք, որ Թոմը խաղաղ հեռացել է կյանքից մարտի 30-ի առավոտյան, երբ ամբողջ ընտանիքը նրա կողքին է եղել»,- հայտնել է Փարքերի կինը։

2020թ․-ի մարտին երաժիշտi մոտ չորրորդ աստիճանի գլիոբլաստոմա է ախտորոշվել։ Գլխոuղեղի ուռուցքը, որը ենթակա չէր վիրահատության, հայտնաբերvել էր, եր նրա կինը հղի էր երկորդ անգամ, հայտնում է «Իզվեստիան»։

Թոմ Փարքերը ծնվել է 1988թ․-ին Բոլթոնում։ Կիթառ սկսել է նվագել 16 տարեկանից։ Թողել է ուսումը Մասաչուսեթսի քաղաքային համալսարանու, ուր աշխարհագրություն էր ուսումնասիրում։

Բրիտանա-իռլանդական «The Wanted» բենդը հիմնվել է 2009-ին։ Խումբը երեք ստուդիական եւ մեկ մինի-ալբոմ ունի։