Հասմիկ Խոջյանը՝ իր երազանքի հարսանիքի, խնջույքի ժամանակ սանրվածքը փոխելու և մեղրամսի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հասմիկ Խոջյանը՝ իր երազանքի հարսանիքի, խնջույքի ժամանակ սանրվածքը փոխելու և մեղրամսի մասին




Օրեր առաջ կայացավ դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքը, որից հետո նա և սիրելին մեկնել են մեղրամսի` Շրի Լանկա։ Այսօր էլ Հասմիկը տոնում է իր 27-ամյակը։ Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է մեղրամսի վայրի ընտրության, իր երազանքի հարսանիքը կազմակերպելու և համատեղ կյանքի առաջին փուլի մասին։

Հասմիկի խոսքով՝ կազմակերպել է իր երազանքի հարսանիքը․ «Տեսակով այնպիսին եմ, որ եթե մի բան անում եմ, պիտի լավ անեմ։ Կիսատ-պռատ, թերի բաներ չեմ սիրում։ Հարսանիքը կյանքում մեկ անգամ է լինում, պետք է կազմակերպեի այնպես, ինչպես երազում էի։ Օրս այնքան հագեցած էր ու ինձ համար այնքան հավես անցավ, ու երազում եմ նորից կրկնվեր․ ոչ մի դրվագ չէի ուզի փոխել։ Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր»։



Հասմիկի խոսքով՝ իր երազանքի օրվան պատրաստվելուն երկար ժամաանկ չի տրամադրել։ 

Դերասանուհին օրվա ընթացքում փոխել էր ոչ միայն զգեստը, այլև սանրվածքը։ Վստահեցնում է՝ դա իրենից շատ ժամանակ չէր խլել։



Հասմիկի հարսանեկան 2 կերպարն իրարից կտրուկ տարբերվում էին, հենց սա էլ եղել է դերասանուհու նպատակը․ «Ինձ համար երկուսն էլ լիարժեք էին՝ առաջինը՝ որպես դասական, երկրորդը՝ ավելի թեթև»։

Հասմիկը երջանիկ է նոր կարգավիճակում։ Նորապսակ զույգերին հաճախ վախեցնում են կենցաղային խնդիրներով, բայց դերասանուհին լավ է տրամադրված:



Սիրելիի հետ ամուսնական կյանքի մեկնարկը սկսվեց Շրի Լանկայում։ «Մեղրամսի վայրի ընտրությանը չեմ մասնակցել։ Սա ամուսնուն ակնակնկալն էր ինձ։ Մեր համատեղ կյանքի առաջին անակնկալն է, որը մաքսիմալ վայելում եմ։ Ամեն բան այնպես է, ինչպես կլիներ, եթե ես կազմակերպած լինեի։ Չկա մի բան, որ մտածեմ՝ ես այլ կերպ կկազմակերպեի։ Իդեալական է, ուղղակի վայելում ենք մեր հանգիստը»,- ասաց դերասանուհին։

Ինչ վերաբերում է աշխատանքին՝ նա նշեց, որ ամուսնությունն այս առումով ոչինչ չի փոխի։ «Լավ ու հավես առաջարկի դեպքում կնկարահանվեմ, որովհետև դերասաննությունն իմ մասնագիտությունն է։ Որքան էլ ամեն ինչ իր տեղում լինի, միևնույն է, երջանկությունը լիարժեք դարձնելու համար պետք է ամեն ինչ համաչափ բաշխված լինի՝ ընտանիքը, աշխատանքը, ընկերները, հոբբիները։ Ինձ մոտ, կարծում եմ, կստացվի»,- եզրափակեց նա։