Ապրիլ ամսվա աստղագուշակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ապրիլ ամսվա աստղագուշակ




Խոյ

Ապրիլին Խոյերը կկարողանան իրականացնել իրենց վաղեմի ծրագրերից շատերը, սկսել մի բան, որի համար նախկինում բավարար ժամանակ, ուժ և միջոցներ չեն գտնվել։ Կհաջողվի ինչ-որ կերպ համաչափություն մտցնել մասնագիտական գործունեության մեջ, օրինակ՝ բաժանելով այն երկու ուղղությունների, և, միևնույն ժամանակ, հնարավորություն ունենալ ինչ-որ կերպ կազմակերպել հանգիստը։ Ավելին, այնպես անել, որ հանգստի չափաբաժինը սովորականից շատ ավելի մեծ լինի:

Բարենպաստ օրերը՝ 11, 18
Անբարենպաստ օրերը՝ 2, 3, 16, 17, 23, 24, 30:

Ցուլ

Ապրիլին Ցուլերը շատ բան կանեն իրենց ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Նրանք կլուծեն ֆինանսական, կազմակերպչական և որոշ ձևական խնդիրներ, կզբաղվեն պաշտոնական փաստաթղթերով, կպաշտպանեն իրենց ունեցվածքը հնարավոր սպառնալիքներից։ Ամենակարևորը՝ բարոյապես և գործնական առումով կպատրաստվեն ինչ-որ իսկապես շքեղ մի բանի, որը տեղի կունենա այս ամսվա վերջին կամ հաջորդի սկզբին:

Բարենպաստ օրերը՝ 2, 14, 16, 30
Անբարենպաստ օրերը՝ 20, 27:

Երկվորյակ

Ապրիլին երկվորյակները մեծ հնարավորություն կունենան իրենց աշխատանքային գործունեությունն ավելի շահավետ և բազմապատիկ ավելի հետաքրքիր դարձնելու, սկսելու մի բան, որը կփոխի առկա իրավիճակը ոչ միայն իրենց մասնագիտական ոլորտում, այլև բոլոր այն բնագավառներում, որոնք նրանց համար պակաս կարևոր չեն (գուցեև՝ ավելին), քան աշխատանքը։ Երկվորյակներն ունակ կլինեն ապացուցելու իրենց արժանիքներն ու մասնագիտական հմտություններն այնտեղ, որտեղ կորցրել էին իրենց դիրքերը, կամ կասկածներ էին առաջացել դրանց նկատմամբ: Դրան մեծապես կօգնի որոշակի տեղեկություն:

Բարենպաստ օրերը՝ 16, 17, 18
Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 22, 29:

Խեցգետին

Խեցգետիններն ապրիլին հաճախ կդիմադրեն ինչ-որ մեկի անկասելի, ժամանակավրեպ, ավելորդ գործունեությանը, կզսպեն ինչ-որ մեկի շռայլ և ազդեցիկ, բայց անարդյունավետ և, նույնիսկ, ոչ շահավետ մղումները։ Ստիպված կլինեք ինչ-որ մեկին ապացուցել, որ պետք է լինել ավելի շրջահայաց և խնայող: Արդյունքում, դուք կարող եք ձեր դեմ տրամադրել շրջապատից որևէ մեկին, բայց փոխարենը կխնայեք ձեզ համար կարևոր ռեսուրսներ, կամ, համենայն դեպս, կիջեցնեք դրանց սպառումը հնարավոր նվազագույնի՝ խուսափելով անցնել անթույլատրելիի սահմանը:

Բարենպաստ օրերը՝ 5, 8, 15, 18, 19, 22, 26
Անբարենպաստ օրերը՝ 3, 13, 17, 20, 27:

Առյուծ

Առյուծներն ապրիլին ակտիվ կլինեն և՛ որպես անհատներ, և՛ որպես իրենց համար կարևոր մի թիմի մաս։ Բազմաթիվ անգամ կօգնեք ձեր շրջապատի մարդկանց կողմնորոշվել և նշանակալի որոշումներ կայացնել: Հնարավոր է սկսեք մասնագիտական մի նախագիծ, որին այդքան էլ քաջածանոթ չեք, բայց վաղուց մեծ հետաքրքրություն եք տածել: Բացի այդ, դուք, հավանաբար, զգալի գումար կծախսեք որոշակի ստեղծագործական գործունեության, ինչպես նաև նվերների վրա մի մարդու համար, ով պարբերաբար շատ լավ բաներ է անում ձեզ համար և իր ողջ գործունեությամբ ձեզ դրդում նոր նվաճումների:

Բարենպաստ օրերը՝ 11, 21, 22
Անբարենպաստ օրերը՝ 3, 10, 17, 24:

Կույս

Կույսերն ապրիլին, հիմնվելով նախորդ 12 ամիսների ընթացքում ձեռք բերված փորձի վրա, անձնական կյանքում ինչ-որ կարևոր մի բանի հիմք կդնեն։ Մի քանի գործոնների հիման վրա կարևոր որոշում կկայացնեն, որը միտված կլինի ապագային։ Կհավաքեն իրենց ողջ քաջությունը և աննախադեպ մի բան կանեն, ինչը, իր հերթին, նրանց անձնական կյանքը կդնի բոլորովին այլ ուղու վրա ու այն ավելի բուռն կդարձնի: Բայց մասնագիտական ոլորտում չեն բացառվում խնդիրներ և սայթաքում, ինչը պայմանավորված կլինի կեղծ կամ թերի տեղեկություններով, որոնք չեն ստուգվել ձեր կամ այն գործընկերների կողմից, ում հետ սերտ համագործակցում եք:

Բարենպաստ օրերը՝ 24
Անբարենպաստ օրերը՝ 8, 16, 29

Կշեռք

Ապրիլին Կշեռքները մեծ հաջողություն կունենան այն ամենում, ինչ կանեն համախոհների թիմում, այն մարդկանց հետ, ովքեր շատ տարված են կատարվածով: Իսկ ահա անհատական գործունեությունը և անձնական ջանքերը դժվար, թե դրական արդյունք տան: Այս ամիսը մասնավոր հավակնությունները բավարարելու և ինչ-որ բան սկսելու ժամանակը չէ, որոնցում ձեր առանձնահատկություններից ելնելով չեք կարող ստանալ ուրիշների աջակցությունը:

Բարենպաստ օրերը՝ 2, 9, 16, 24, 26, 30
Անբարենպաստ օրերը՝ 4, 11, 13, 20, 27:

Կարիճ

Կարիճներն ապրիլին ակտիվորեն «կհավաքեն բերք» այն ամենից, ինչ նրանք արել են վերջին 12 ամիսների ընթացքում։ Արդեն ավարտված նախագծերից կսկսեն գալ պարգևատրումեր, ստացված արդյունքների հիման վրա նոր առաջարկներ կստանաք այն մարդկանցից, ում հետ ժամանակին գործնական հարաբերություններ եք ունեցել։ Այնպիսիք, որոնցից անգամ շահույթ չեք էլ ակնկալել: Այն ամենը, ինչ դուք արել եք, կուրախացնի իր հզոր փոխհատուցմամբ:

Բարենպաստ օրերը՝ 28
Անբարենպաստ օրերը՝ 2, 12, 16, 19, 23, 26, 30

Աղեղնավոր

Աղեղնավորներն ապրիլին կկարողանան շատ բան փոխել իրենց անձնական կյանքում, բերել այն նոր հուն։ Նրանք կկարողանան ակտիվացնել այն ոլորտները, որոնք նախկինում լճացած վիճակում էին, ուշադրություն դարձնել ապագային հետաձգված գործերին: Ճիշտ է, շատ հավանական է, որ այս ամենը հնարավոր դառնա մասնագիտական ոլորտում առկա դժվարությունների պատճառով, այն բանի հետևանքով, որ ստիպված կլինեք փոխել ձեր աշխատանքի վայրը (պաշտոնը, աշխատակարգը, հաստիքը)։ Դրան համապատասխան փոխակերպումներ կմտնեն ձեր կենսակերպի այլ ոլորտներում ևս:

Բարենպաստ օրերը՝ 1, 2, 8, 15, 29, 30
Անբարենպաստ օրերը՝ 7, 14:

Այծեղջյուր

Ապրիլին Այծեղջյուրներն իրենց անձնական կյանքում կարող են բախվել ոմանց դժգոհությանը՝ փորձելով ստիպել նրանց այնպիսի գործողություններ անել, որոնք չեն հասկանում, ուստի կգնահատեն որպես տհաճ և անարդյունավետ: Որոշ արտաքին հանգամանքներ ձեզ անհանգստություն կպատճառեն, համենայն դեպս, եթե դուք անմիջապես դրանք փոխելու կտրուկ միջոցառումներ չձեռնարկեք:

Բարենպաստ օրերը՝ 3, 24
Անբարենպաստ օրերը՝ 1, 12, 15, 19, 22, 26, 29

Ջրհոս

Ջրհոսներն ապրիլին կլինեն շատ կենսունակ, առույգ, զվարթ և նախաձեռնող։ Նրանք իրենց ավելի ազատ կզգան շատ իրավիճակներում և հանգամանքներում, կցանկանան մեկ հարվածով հետ բերել թողած հնարավորություններն ու իրականացնել մի ժամանակ հետաձգված ծրագրերը: Ոգեւորության աճի հետ մեկտեղ, առանց ջանք թափելու, դուք կհաղթահարեք այն խոչընդոտներըը, որոնք երկար ժամանակ ձեզ որոշակի դժվարություններ էին պատճառում, և դա վերաբերում է և՛ ձեր անձնական կյանքին, և՛ աշխատանքին:

Բարենպաստ օրերը՝ 5, 6, 7, 24, 28
Անբարենպաստ օրերը՝ 4, 25

Ձկներ

Ապրիլին անձնական կյանքում Ձկները հաճույքով կհետևեն իրենց նոր առաջնորդին (ընկեր, սոցիալական գործունեությամբ զբաղվող մարդ և այլն) կամ հենց նոր հայտնված նորաձեւությանը։ Կոգեշնչվեք ուրիշի օրինակով և աչքի կընկնեք ստեղծագործական կամ աշխատանքային հատուկ նվաճումներով։ Կլինեք ավելի ակտիվ, համարձակորեն որոշումներ կկայացնեք, կկարողանաք պաշտպանել ձեր շահերը: Եվ միեւնույն ժամանակ, դուք ինչ-որ կերպ հավատարիմ կմնաք ինքներդ ձեզ:

Բարենպաստ օրերը՝ 8, 9, 22
Անբարենպաստ օրերը՝ չեն սպասվում։