Մալխաս Ամոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մալխաս Ամոյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ




Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ հայ ըմբիշները շարունակում են փայլուն ելույթներ ունենալ։ 

Առաջնության կայքից տեղեկանում ենք, որ 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը 6:5 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին` դուրս գալով կիսաեզրափակիչ: 

Հրաչյա Պողոսյանը և Ռուդիկ Մկրտչյանը նույնպես կիսաեզրափակչում են։ Հրաչյա Պողոսյանը 9-0 հաշվով հաղթանակ տարավ Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսիի նկատմամբ: 

Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվելուց հետո, 6:5 հաշվով հաղթել է Ուրկրաինան ներկայացնող մեր հայրենակից Կորյուն Սահրադյանին։