Էնդրյու Գարֆիլդը բաժանվել է սիրելիից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էնդրյու Գարֆիլդը բաժանվել է սիրելիից




Վերջերս Էնդրյու Գարֆիլդն առաջին անգամ աշխարհին ցույց տվել սիրելիին՝ Ալիսա Միլերին։ Սակայն մոտ մեկ ամիս անց արդեն հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է։

The Sun-ի աղբյուրի տեղեկություններով՝ սիրահարների խիտ գրաֆիկը նրանց խանգարել է ներդաշնակ ու առողջ հարաբերություններ կառուցել։ «Նրանք միասին են եղել բավական երկար ժամանակ, նախքան դա հրապարակային դարձելy, սակայն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով նրանց համար շատ դժվար է եղել միմյանց տեսնելը»,- ասել է նա։

Ի դեպ, որոշ ժամանակ անց հասկանալի է դարձել, որ դերասանի ու մոդելի միջեւ «որոշակի տարբերություններ» կան։ «Նրանք որոշել են, որ հիմա ավելի լավ է միմյանցից առանձին լինել»,- հավելել է աղբյուրը։

Զույգը միասին հանրությանն առաջին անգամ ներկայացել է Ամերիկայի դերասանների գիլդիայի մրցանակաբաշխությանը։


Լուսանկարները՝ Jeff Kravitz/FilmMagic, Shutterstock
Աղբյուրը՝ Peopletalk