ԵԱ․ Ռուդիկ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԵԱ․ Ռուդիկ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր




Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին մեդալը:

55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտեց Ռումինիայի ներկայացուցիչ Դենի Ֆլորին Միհայի հետ եւ 9:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ՝ նվաճելով բրոնզե մեդալ:

Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 6:5 հաշվով կամայաին հաղթանակ էր տարել Ուկրաինան ներկայացնող Կորյուն Սահրադյանի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 3:7 հաշվով պարտվել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Էլդանիզ Ազիզլիին: