Հայտնի է «Տարվա երգ» անվանակարգում «Գրեմմիի» մրցանակակիրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է «Տարվա երգ» անվանակարգում «Գրեմմիի» մրցանակակիրը




Լաս Վեգասում անց է կացվել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 64-րդ արարողությունը։ Միջոցառման հեռարձակումը վարում էր «CBS» հեռուստաալիքը։

 
 Գլխավոր անվանակարգում՝ «Տարվա երգ», հաղթել է ռեփ դուետ «Silk Sonic»-ը՝ «Leave The Door Open» երգով։ Այդ անվանակարգում հաղթանակի էին հավակնում նաեւ Էդ Շիրանի «Bad Habits», Բիլի Այլիշի «Happier Than Ever», Ալիշա Քիսի եւ Բրենդա Կարլայլի «A Beautiful Noise», Դոջա Քեթի եւ SZA-ի «Kiss Me More» կոմպոզիցիաները եւ այլ երգեր։

«Լավագույն նոր կատարող» անվանակարգում հաղթանակ է տարել ամերիկացի երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն։ Նրա «Drivers License» երգը, որը երգչուհին կատարել է մրցանակաբաշխության արարողության մեկնարկին, ճանաչվել է նաեւ լավագույն փոփ կոմպոզիցիա։