«Լքված ամրոցի պահապանները» սերիալից Վահագն Տուլբենջյանը՝ առաջին դերի, հայտնիության և ծառայությունից հետո կարևոր նպատակի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լքված ամրոցի պահապանները» սերիալից Վահագն Տուլբենջյանը՝ առաջին դերի, հայտնիության և ծառայությունից հետո կարևոր նպատակի մասին




«Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալից Սարոն՝ իրականում՝ Վահագն Տուլբենջյանը, լսարանին առաջին անգամ ներկայացավ «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր Արսեն Լևոնյանին՝ փոքր տարիքում։

Tert.am Life-ի հետ զրույցում Վահագն Տուլբենջյանը խոսել է ոլորտում առաջին քայլերն անելու, նախագծում ստացած դերի, աշխատանքն ուսման հետ համատեղելու և հետագա ծրագրերի մասին։

«18 տարեկան եմ, սովորում եմ Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի Ռեժիսուրայի բաժնում։ Քոլեջ ընդունվելուց դեռ շատ տարիներ առաջ էլ հաճախել եմ «Ավետիք Իսահակյանի» անվան գրադարանի թատերական ստուդիա»,- ասաց նա և հավելեց, որ աշխատանքը չի խանգարում ուսմանը։



Երիտասարդ դերասանը պատմեց, որ «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում ընդգրկվել է քաստինգի մասնակցելուց հետո։ Նախագծի հաջողությունը շատ է որգևորել նրան։ «Նկարահանվելու ժամանակ սպասում էինք դրական արձագանքների, բայց ոչ այս քանակությամբ։

Մարմնավորած կերպարների մասին խոսելիս Վահագնը շեշետեց, որ բնավորությամբ նման է մարմնավորած հերոսներին։

«Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում երիտասարդ դերասանի կերպարային հիմնական գիծը փոխկապակցված է Միկա Ղափլանյանի հետ։ Վահագնը պատմեց, թե ինչպես է անցնում աշխատանքն ավագ սերնդի հետ։



Դժվարությունների մասին խոսելիս դերասանն ընդգծեց, որ ամենաբարդը նկարահանումների սկզբնական փուլն էր։

Երիտասարդ դերասանը խոսեց նաև իր շրջապատի և ծնողների արձագանքների մասին։



Վահագնը պատմեց, որ ընտանիքում միակն է, որ այս ոլորտի հետ առնչություն ունի, բայց ծնողները դեռևս փոքր տարիքից նկատել են իր սերը դերասանական աշխատանքի նկատմամբ։

Բացի դերասանությունից Վահագնը հետաքրքրվում է նաև մոնտաժային աշխատանքով, բայց հետագա նպատակները կապված են դերասանական ոլորտի հետ։