Աննա Խիլկեւիչը պատմել է հայ ամուսնուց բաժանվելու ցանկության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Խիլկեւիչը պատմել է հայ ամուսնուց բաժանվելու ցանկության մասին




Ռուս դերասանուհի Աննա Խիլկեւիչն ամուսնացած է գործարար Արթուր Վոկլովի (Մարտիրոսյան) հետ արդեն վեց տարի։ Զույգը երկու դուստր ունի, որոնք հայրիկի հետ հաճախ են հայտնվում աստղի սոցիալական ցանցերում։ Սակայն պարզվում է՝ սոցիալական ցանցերում գեղեցիկ հեքիաթը ոչ միշտ է արտացոլում իրականությունը։ Խիլկեւիչը խոստովանել է, որ ինքն ու ամուսինը լուրջ ճգնաժամի են բախվել եւ ամուսնալուծության եզրին են եղել։

«Արդեն երկու տարի է՝ ամուսնուս ու իմ ներաշխարհում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ազդում են ինչպես մեր հարաբերությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ ընտանիքի վրա։ Բարդ էր։ Շատ։ Բայց երկուսս էլ ցանկանում էինք հաղթահարել դա։ Երկուսս էլ զայրանում էինք, նյարդայնանում, լռում, դիմակայում, սակայն փորձում էինք գլուխ հանել մեր զգացմունքներից։

Իմանալով իմ բնավորությունս՝ ես մոտ էի մնացած թելերը կտրելուն, ճամպրուկս հավաքելուն եւ նոր կյանք սկսելուն։ Բայց ես զգում էի, որ սիրում էի նրան։ Եվ դա ինձ համար նշան էր, որ չի կարելի թողնել ամենն ու խորտակել այն, ինչ մենք կառուցել ենք տարիներ շարունակ»,- պատմել է արտիստը։